ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Հայ բանաստեղծները` Ջենովայում անցկացված պոեզիայի միջազգային փառատոնում

Հայ բանաստեղծները` Ջենովայում անցկացված պոեզիայի միջազգային փառատոնում
02.07.2014 | 12:26

Իտալիայի Ջենովա քաղաքում անցկացված պոեզիայի միջազգային փառատոնին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը: Մասնակցության հայտ ներկայացնող բանաստեղծներից մրցութային փուլը հաղթահարել են Արմենուհի Սիսյանը, Էդուարդ Հարենցը, Արուսյակ Օհանյանը և Հերմինե Նավասարդյանը:

«Հոբելյանական փառատոնի կազմակերպիչը հայտնի բանաստեղծ, արձակագիր Կլաուդիո Պոցցանին էր, ով, ի թիվս այլ նշանավոր ժամանակակից այլազգի գրողների, Հայաստանում հյուրընկալվել էր «Գրական տապան» միջազգային գրական փառատոնին,- «Իրատես de facto»-ին տեղեկացրեց բանաստեղծուհի Արմենուհի Սիսյանը, նշելով, որ հայ բանաստեղծների մասնակցությունը, ըստ էության, կայացել է «Գրական տապանի» (ղեկավար՝ «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյան) և Festival Internazionale di poezia di Genova-ի համագործակցության միջոցով:- Ելույթներ ունեցել ենք ոչ միայն Ջենովայում, այլև մերձակա քաղաքներ Ռապալլոյում, Սպեցիայում, Լավանիայում: Ամենուրեք բեմ և հրաշալի հանդիսատես: Իտալացի ունկնդիրը շատ ջերմ է. եթե հավանում է ստեղծագործությունը, բուռն արտահայտում է իր վերաբերմունքը թե՛ ծափահարություններով, թե՛ բարձրաձայն «բռավո», «բռավիսիմոներով»:
Փառատոնին Հայաստանից մասնակցել են նաև հայկական էթնոջազ ներկայացնող երաժիշտ-կատարողներ Միքայել Ոսկանյանը (թառ) և Ռաֆայել Ավագյանը (բլուլ): Հայաստանյան պատվիրակության մասնակցությունն իրականացվել է Հայաստանի մշակույթի նախարարության և հրավիրող իտալական կողմի հովանավորությամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. - Զրույցի մանրամասները` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 1559

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ